Սոցիալական բեռից ծանրացած ու միայնակ է գյուղացին

29/10/2017 21:09
Արարատի մարզում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին մի շարք համայնքներում մասնակից ՀՀԿ-ական թեկնածուները միակ թեկնածուներն են՝ բացի Նշավան համայնքից, որտեղ թեկնածուները երկուսն են` գործող գյուղապետ ՀՀԿ-ական Պապ Հակոբյանը եւ անկուսակցական Մյասնիկ Հովհաննիսյանը։   Գյուղում նոր մանկապարտեզի կառուցումը բավականին ոգեւորել է նշանավանցիներին։ Ութ երկար ու ձիգ տարիներ է ինչ դադարեցվել էր մանկապարտեզի գործունեությունը, այսօր այն կգործի եւ գյուղի ենթակառուցվածքները՝ դպրոց, մանկապարտեզ կծառայեն համայնքի մատաղ սերնդին կրթելու եւ դաստիարակելու գործում։   Բնակիչների շրջանում սոցհարցումների ընթացքում, Նշավանում հանդիպեցինք մխչյանցի Գասպարյան Արամայիսը տեղեկանալով, որ  լրատվամիջոց է գյուղ այցելել, մոտեցավ եւ խնդրեց օգնել իր ընտանիքին։ -Ես հիվանդ կին, երեխա ունեմ, ծանր հիվանդ  է տղաս։ Ձեզ կխնդրեմ, որ մեր գյուղ այցելեք, մեր տուն եւ տեսնեք ինչ պայմաններում ենք ապրում։ Դիմել եմ շատերին չեն օգնում, միայն մեր գյուղի գյուղապետն է հինգ կամ տասը հազար դրամներով օգնություն տալիս։ Նախկին վարչապետ  Հովիկ Աբրահամյանին եմ դիմել 20 հազար դրամով օգնեց ու ասեց, որ ինքն էլ կարիքներ ունի չի կարող օգնել...-պատմում է ընտանիքի հայրը։ Իսկ թե ուր է գնում Արամայիս Գասպարյանը պատասխանեց։ -Գնում եմ գյուղերով փող հավաքելու, ով ինչով կարողանում օգնում է, բա ինչ անե՞մ, տղաս հոգեկան հիվանդությամբ է տառապում, աշխատող չկա, ես եմ տան աշխատողը։ Աղքատն է աղքատին օգնում։