Իմ հանճարը քո բանջարին վնաս չի

20/10/2017 18:34
  Հոկտեմբերի 19-ին Վերաքննիչ քրեական դատարանում Արփինե Մայսուրյանի վերաքննիչ բողոքի նիստի ժամանակ, ամբաստանյալ Արփինե Մայսուրյանի վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո ելույթ ունեցավ գործը հսկող դատախազ Արթուր Մանուկյանը։ Վերջինս իր ելույթի ժամանակ, իր մեղադրականը համոզիչ դարձնելու համար այնքան ազարտի էր ընկել, որ կասկածի տակ առավ նոտարական ինստիտուտը։ Ըստ դատախազի, նոտարով կնքված ու հաստատված պայմանագրի վրա գրված ստացականն ու ստորագրությունը ֆիկտիվ բնույթ են կրում եւ դա արվում է նոտարների կողմից իրենց ապահովության համար․․․։ Ուշադրություն նման հայտարարություն անում է դատախազը՝ Վերաքննիչ քրեական դատարանում։   Ապա, դատախազն այնքան է ոգեւորվում իր մեղադրանքը համոզիչ դարձնելու համար, որ Վերաքննիչ քրեական դատարանում, դատական նիստի ժամանակ հայտարարում է, որ Արփինե Մայսուրյանը ԶԼՄ-ներով հոդվածներ է պատվիրում դատախազության դեմ։ Ժողովրդի թշնամիները վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո գլխավոր դատախազն ու իր յուրայինները ջղաձգվել էին՝ զարմանալով, թե ինչու՞ այս գործը այսքան մեծ հնչեղություն ստացավ։ Այս նորաթուխ երիտասարդը գիտակցու՞մ է իր արած հայտարարության լրջությունն ու պատասխանատվությունը, թե՞ տիրոջը հաճոյանալու համար, մի նոր գործ է կարում՝ չգիտակցելով, որ ԶԼՄ-ներին շատ մոտենալուց կարող է խանձել դեղին կտուցը։ Ամեն դեպքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հնարավորություն է տրված ինքնամաքրվելու, եւ գոնե Վերաքննիչ դատարանում ձեռքերը լվանալու, հակառակ դեպքում՝ Գեւորգ Կոստանյանի օրինակը նրան դաս։ Մանրամասները տես տեսանյութում․