Շնորհավոր կենդանիների պաշտպանության միջազգային օրը

05/10/2017 08:43
Համացանցում լուսակարներ են տարածվել, որ Սպիտակագլուխ անգղեր են որսացել... իսկ որսորդներից մեկն էլ Արթուր Մկրտչյանն է՝ Արմավիրի մարզի Շենավանի ՀՀԿ-ական գյուղապետը: Նշենք, որ սպանված թռչունները գրանցված են Կարմիր գրքում ու բավական չէ, որ այս տկարամիտները սպանել են այդ թռչուններին, դեռ մի բան էլ լուսանկարվել են հպարտ ու տարածել համացանցով: Հուսանք չարագործները կպատժվեն խստագույնս եւ այս անգամ չի փրկի Արթուր Մկրտչյանի գլխավոր հովանավոր Նովոն ու Բնապահպանության նախարար ԱՐծվիկ Մինասյանը, ով եւս Բաղրամյանի տարածաշրջանից է ու աչքի է ընկում «զեմլյաչեստվայի» քաղաքականությամբ: