Առաջին ձյունն ու հասարակության խնդիրները

04/10/2017 17:42
  ՀՀ մարզերում, այսօր տեղացած ձյունն իսկական անակնկալ էր, հատկապես վարորդների համար։ Մի կողմից ամառային կապրոնե անվադողերը, մյուս կողմից ճանշինների անտարբերությունը խնդիրներ էր ստեղծել մարդկանց համար։ Հատուկենտ ճանապարհը սպասարկող կազմակերպություններ են  եղել, որ արագ արձագանքել են տեղացող ձյանը ու մաքրել ճանապարհները։ Առանձին հատվածներում մարդիկ սպասել են ձյան կտրվելուն ու կեսօրից հետո միայն շարունակել իրենց ճանապարհը։