Մուսալեռ «Բարի Կամք»-ը միայնակ մայրերին մանկան տաք հագուստներ բաժանեց

03/10/2017 07:41
Մուսալեռ «Բարի Կամք»-ը  միայնակ  մայրերին  մանկան տաք հագուստներ  բաժանեց
Այսօր, Աիմավիրի մարզի Մուսալեռ համայնքի մուտքի հարևանությամբ գործող Մուսալեռ «Բարի Կամք» հ/կ-ի բակում, տասնյակ միայնակ մայրեր, ձմռան շեմին,  մանկական տաք հագուստներ նվեր ստացան  հիշյալ կազմակերպության կողմից կողմից:   Հայաստանը վաղուց  մի տուն է դարձել, որտեղ մեկը ցավ է տալիս, մյուսը էլ դառնում է սպեղանի, հոմանիշն  ու հականիշնը՝ միմյանց  լուռ  դրկից:   Այս դիտապատկերում ուշագրավ է Մուսալեռ «Բարի Կամք» սոցիալական հասարակական  կազմակերպության  գործունեությունը՝ միտված օգնելու խոցելի խավին, ձեռնոց  նետելով  ճակատագրին՝ նեցուկ դառնալ  մարդկանց  ցավին: Ղեկավար՝ Վաչագան Թամազյանի աշխատանքային սեղանին  մի   բլուրի չափ  շնորհալակագրեր էր՝ ԼՂՀ և Հայաստանի մարզպետների, համայնքապետերի, գերատեսչությունների ղեկավարների կողմից, որտեղ երախտիքի խոսքեր էին ձոնված՝ որբ ու հիվանդ, հաշմանդամ երեխաներին ու կարիքավորներին՝ տասնյակ  սայլակներ, հիգիենիկ պարագաներ, հագուստներ ու խաղալիքներ նվիրելու  համար: Հեղինակավոր մի քանի միջազգային կազմակերպություններ՝ «Այարդն», «Նուլայֆը», «Վորլդ Վիժնը», «Ամքորն», «Գեհն» և  այլք համատեղ ծրագրեր են իրականացրել Մուսալեռ «Բարի Կամք» Հ/Կ- հետ: «Վորլդ Վիժնը» մոնիտորինգի արդյունքում  լիցենզավորված  50-ից մինչ 100 հատ  հաշմանդամության սայլակներ է տրամադրել «Բարի Կամքին», վերջինս  էլ այն նվիրաբերել է հիվանդանոցներին ու հիվանդ երեխաներին:   -ԼՂՀ, Վարդենիս, Գյումրի և այլ հեռավոր մարզեր, այցելում ենք սեփական միջոցների հաշվին,-ասում է Վաչագան Թամազյանը,- Հասարակական, կամավոր սկզբունքներով ունենք  երկու-երեք աշխատակիցներ, որոնց օգնությամբ համակարգում ենք մեր  բարեգործական  գործունեությունը,-շարունակում է խոսքը մեր զրուցակիցը: Վաչագան Թամազյանի առանձնասենյակում, պատին փակցված էր հոր՝ Գաբրիել Թամազյանի լուսանկարը, ով, ի դեպ, նույնպես զբաղվել է բարեգործությամբ: Շրջակա համայնքների բնակիչներից մեկը հանգուցյալին որակում էր  որպես ներքին ազատություն ունեցող,  բացառիկ մարդու, ով հեղինակություն էր  տարածաշրջանում, որի հետ  անմիջականորեն, ազատ շփվում էր  նաև Կարեն  Դեմիրճյանը:    

 Գայանե Մացակյան