Աբովյանցի Նաջարյանը

28/08/2017 22:45
Աբովյանցի Նաջարյանը
Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքապետ Վահագն Հարությունյանն օրերս քաղաքացիների լայն  շրջանակների մոտ ընկել է անհարմար դրության մեջ։Բանն այն է, որ քաղաքի Սարալանջ կոչվող թաղամասում տեղադրված է Սմբատ Բագրատունու արձանը, Վահագն Հարությունյանն այցելել է շինարարներին և աբովյանցիների ներկայությամբ,  աշխեկ Վանուշ Ալոյանին հրահանգել է բառացի ասելով՝ «Տրդատ թագավորի արձանի շրջակայքը պիտի վերանորոգենք և վերածենք պուրակի»։ Շինարարներից մեկը հակադարձել է՝ ասելով․ «Պրն քաղաքապետ ախր սա Տրդատ թագավորի արձանը չի, բա դուք չգիտե՞ք, որ սա Սմբատ Բագրատունու արձանն է, այս ցուլին  տեսնու՞մ եք, Մորիկ կայսրի հրամանով ցլամարտ է տեղի ունենում, որտեղ Սմբատ Բագրատունին ցլի կոտոշներից բռնած գետին է  տապալում վերջինիս՝ հանելով ցլի կճղակներից մեկը»։ Ներկաները քրքջացել են։ Քաղաքապետն ամոթահար ու շփոթված կարկամել է բանվորի խոսքերից։

Գայանե Մացակյան