Հռոմի պապը դատապարտել է լրագրողներին ոչ ակտուալ նորությունների լուսաբանման համար

17/12/2017 22:33
Похожее изображение Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է լրագրողական հանրույթին այն բանի համար, որ ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ հաճախ վերադառնում են հին սկանդալներին ու սենսացիաներին։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը։ Նա նշել է, որ դա «շատ ծանր մեղք է», որը վնասում է բոլոր ներգրավվածներին։ Քահանայապետը կոչ է արել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ապատեղեկատություն չփոխանցել լսարանին և ընթերցողներին և չհրապարակել ինչ-որ մեկին վարկաբեկող տեղեկություններ։ «Դուք չպետք է «հաղորդակցական մեղք» գործեք, որը կայանում է ապատեղեկատվության տարածման կամ միայն մեկ կողմի տեսակետի լուսաբանման, զրպարտության, հնացած նորությունների որոնման և դրանց վրա այսօր լույս գցելու մեջ»,- ասել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։