Ադրբեջանին զրկեԼ են 1.5 մլրդ եվրո վարկից

17/12/2017 21:56
Վարկի տրամադրման հարցականի տակ հայտնվելը տարբեր պատճառներ կարող է: Եվրոպական ներդրումային բանկը հետաձգեց Անդրադրիատիկ գազատարի նախագիծն իրականացնելու համար Ադրբեջանին 1.5 մլրդ եվրոյի չափով վարկ  տրամադրելու մասին որոշումը, հայտնում է Euractiv-ը: Բանկի ղեկավարությանն  «ավելի շատ ժամանակ է պետք նախագծի հետ ծանոթանալու համար»: Վարկի տրամադրման կամ այն մերժելու մասին որոշումը կկայացվի ոչ շուտ, քան 2018 թվականի փետրվար ամիսը: Նման որոշում կայացնելու պատճառները մինչև վերջ պարզ չեն: Մի կողմից խողովակաշարի անցկացման հետ կապված նախապատրաստական աշխատանքներն արդեն բողոքի առիթ են դարձել Իտալիայում. երկրի հարավում գյուղացիները բողոքում էին, որ կառուցապատողները քանդում են տեղի գյուղատնտեսական ենթակառուցվածքները: Մյուս կողմից` Հարավային գազային միջանցքը, որի մի մասը պետք է դառնա Անդրադրիատիկ գազատարը, ընդհանուր առմամբ, նաև  էկոլոգիական բնույթի հարցեր է ծնում: «Լուրջ կասկածներ են հնչել էներգետիկայի և կլիմայի ոլորտում ԵՄ-ի վարած քաղաքականության վերաբերյալ: Կլիմայի հարցերով Եվրահանձնակատար Միգել Արիաս Կանիետեն 2017 թվականի հունվարին խոստովանել է, որ ԵՀ-ն կլիմայի վերաբերյալ գնահատական չի տվել Հարավային գազային միջանցքի նախագծին», — նշում է պարբերականը: Բացի այդ, Եվրոպական ներդրումային բանկը վարկի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը կարող էր հետաձգել նախագծի շահութաբերության հետ կապված անհայտ  հեռանկարների պատճառով: Գազատարի նախատեսվող հզորությունը տարեկան 10 մլրդ խմ է` մինչև 20 մլրդ ավելացնելու հնարավորությամբ: Այնուամենայնիվ, որոշ փորձագետներ կարծում են, որ խողովակաշարն «ամբողջությամբ լցնել» հնարավոր չի լինի: 2017 թվականի ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում էր, որ Հարավային գազային միջանցքի նախագիծը, մասնավորապես, նրա բաղկացուցիչ մասերից մեկը` Անդրանատոլիական գազատարը, արդեն «իրողություն է» և չի կարող կասեցվել: