Մահապատժի են ենթարկել ահաբեկչության մեջ մեղադրվող 38 դատապարտյալի

14/12/2017 22:19

Իրաքի իշխանությունները մահապատժի են ենթարկել ահաբեկչության մեջ մեղադրվող 38 դատապարտյալներին, հաղորդում է Իրաքի արդարադատության նախարարությունը: «38 դատապարտյալները  ենթարկվել են մահապատժի ահաբեկչության պատճառով», - ասված է հայտարարության մեջ: «Գերատեսչությունից նշում են, որ մահապատիժը իրականացվել է վերջնական դատավճիռի հրապարակումից եւ հանրապետության ղեկավարության թույլտվությունից հետո։ Հիշեցնենք, որ Իրաքի վարչապետ Հեյդեր ալ Աբադին դեկտեմբերի 9-ին հայտարարել է Իրաքում իսլամական պետության ահաբեկչական խմբավորման դեմ  պատերազմի հաղթական  ավարտի մասին: