Իսլամական համագործակցության կազմակերպությունը Արեւելյան Երուսաղեմը ճանաչեց Պաղեստինի մայրաքաղաքը

13/12/2017 20:02
Իսլամական համագործակցության կազմակերպությունը Պաղեստինը ճանաչել Է պետություն՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Այդ մասին, ասված Է կազմակերպության՝ դեկտեմբերի 13-ին Ստամբուլում կայացած արտահերթ գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ: Փաստաթուղթը բովանդակում Է համաշխարհային հանրակցությանն ուղղված կոչ՝ հետեւել այս օրինակին եւ Արեւելյան Երուսաղեմը ճանաչել պաղեստինյան պետության բռնազավթված մայրաքաղաքը: ԻՀԿ-ն Արեւելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք Է ճանաչել ի պատասխան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման: Այդ որոշումը խիստ քննադատության Է ենթարկվել մուսուլմանական երկրների եւ եվրոպայի ղեկավարների կողմից: Իսլամական համագործակցության կազմակերպությունն ունի 57 անդամ պետություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: