ԱՄՆ-ը պարտվելու է Ռուսաստանի ու Չինաստանի հետ ռազմական բախումների ժամանակ

11/12/2017 16:04

Ամերկյան RAND ընկերությունը «ԱՄՆ-ի բանակայինների կարողությունը վտանգավոր աշխարհում» խորագրով հոդվածում զգուշացրել է, որ այդ երկրի բանակը պարտվելու է Ռուսաստանի կամ Չինաստանի հետ հավանական պատերազմում:

Իտառ Տաս լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ 190 էջանոց այդ զեկույցում նշված է, որ Ռուսաստանի ու Չինաստանի ռազմական կարողություններն այնքան են զարգացել, որ որոշ դեպքերում նրանք կարող են ռազմական գերակայություն ունենալ ԱՄՆ-ի նկատմամբ: Զեկույցի հեղինակներն այն համոզման են, որ ներկայիս ԱՄՆ-ի զինված ուժերը զուրկ են բավարար պատրաստվածությունից: Զեկույցում նշված է, որ ՆԱՏՕ-ն չի կարող բալտյան երկրներին պաշտպանել Ռուսաստանի հանկարծակի և ուժեղ հարձակումից: Չինաստանի դեպքում, եթե Պեկինը ցանկանա հետ վերցնել Թայվանը, շատ դժվար կլինի ԱՄՆ-ի համար: