Թուրքական իշխանությունները Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք են ճանաչել Թրամփից ավելի շուտ

09/12/2017 20:47
Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում անդրադարձել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության թուրքական արձագանքին: Twitter-ի իր էջում Գարո Փայլանը գրել է․ «Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք է ճանաչել Թրամփից ավելի շուտ։ Ներկայում իրենց էժանագին շոուներով փորձում են օրակարգը շեղել իրենց անօրինականություններից»,-գրել է Գարո Փայլանը՝ ներկայացնելով իշխող կուսակցության և Իսրայելի իշխանությունների միջև «Մավի Մարմարայի» գործով կայացված համաձայնագիրը, որտեղ նշվում է, որ համաձայնագիրը ստորագրվում է Անկարայի և Երուսաղեմի միջև։ Երուսաղեմն այստեղ նկատի է առնվում որպես մայրաքաղաք, ինչպես Անկարան։