ԱՄՆ-ը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա ուղևորությունից

08/12/2017 11:35
Թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով Պետդեպի կայքին տեղեկացնում են, ԱՄՆ-ը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա ուղևորություններից։ Այդ կոչի պատճառ են հանդիսանում բողոքի ակցիաները, որոնք անցկացվում են Թուրքիայում ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո։ Երեկ Անկարայում զանգվածային բողոքի ակցիա էր անցկացնել ԱՄՆ դեսպանատան մոտ՝ ընդդեմ Երուսաղեմի ճանաչման։ Այսօր Թուրքիայի մի շարք քաղաքներում նույնպես սպասվում են բողոքի զանգվածային ակցիաներ։