«Բոլոր ժամանակների ամենաանհաջողակ կինը»

20/11/2017 10:38
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հիլարի Քլինթոնին համարում է «բոլոր ժամանակների ամենաանհաջողակ կինը»։ Անազնիվ Հիլարի Քլինթոնը բոլոր ժամանակների ամենավատ ու ամենամեծ անհաջողակն է։ Նա պարզապես չի կարողանում կանգ առնել, ինչը լավ է Հանրապետական կուսակցության համար։ Հիլարի, շարունակի՛ր ապրել ու կրկին փորձիր երեք տարի հետո»,- գրում է Թրամփը իր Twitter –ում։ Նշենք, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եղել է Դեմոկրատական կուսակցության թեկնածուն 2016-ի նախագահական ընտրություններում ու պարտվել է Թրամփին։