Մոուրինյուն ցանկանում է Մխիթարյանին փոխանակել Ժոաո Մարիուի հետ

13/12/2017 19:48
Картинки по запросу henrik mourinho «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մտադիր է փոխանակել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Ինտերի» ֆուտբոլիստ Ժոաո Մարիուի հետ: Այս մասին հայտնում է «Metro» պարբերականը՝ հղում անելով իտալական լրատվամիջոցներին: Անգլիական լրատվամիջոցները նշում են, որ Մխիթարյանը չի հայտնվում «կարմիր սատանաների» հայտացուցակում բավականին երկար ժամանակ: Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ հայ ֆուտբոլիստը ձմռանը կլքի մանչեսթերյան ակումբը: Մանկունիանցիների գլխավոր մարզիչը մտադիր է թիմ հրավիրել «Ինտերի» կիսապաշտպան Ժոաո Մարիուին: Պորտուգալացի մասնագետը ցանկանում է 24-ամյա խաղացողի փոխարեն առաջարկել Մխիթարյանի տրանսֆերը: Իտալական ակումբը իր խաղացողի վաճառքից ցանկանում է ստանալ 45 մլն եվրո: Նշվում է, որ բանակցությունները կսկսվեն հունվարին: Մարիուն այս մրցաշրջանում 4 անգամ է հայտնվել «ներաձուրիների» կազմում: Եթե չստացվի նրա տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ», ապա պորտուգալացին կդիտարկի ՊՍԺ տեղափոխվելու տարբերակը: