Մխիթարյանի երկրպագուները «գրոհել» են Ժոզե Մոուրինյոյի Instagram-ի վրա

08/12/2017 23:41

Երկրպագուները պահանջում են դաշտ վերադարձնել Մխիթարյանին։

Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները գրառումներով ողողել են «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի Instagram-ի էջը։ Նրանք պահանջում են դաշտ վերադարձնել հայ կիսապաշտպանին, հաղորդում է Manchester EveningNnews–ը։ Թիմի վերջին 6 հանդիպումներից 5–ի ժամանակ Մխիթարյանը դաշտ դուրս չի եկել։ Վերջին երկու օրերին Instagram–ում Մոուրինյոյի դստեր ծննդյան օրվա հետ կապված հրապարակումների տակ հայտնվել են բազմաթիվ մեկնաբանություններ` պահանջելով դաշտ վերադարձնել Մխիթարյանին։ Instagram–ի օգտատերերի մեծամասնությունը, որոնք բացասական մեկնաբանություններ են գրում պորտուգալացի մարզչի հասցեին, հայկական ազգանուններ ունեն կամ կապված են Հայաստանի հետ։ Մեկնաբանություններում առկա են երկրի դրոշով նշաններ և Մխիթարյանի անվան հեշթեգեր, ինչպես նաև մեղադրանքներ Մոուրինյոյի հասցեին։ Շատերը հիշեցնում են մարզչին, որ Միկին լավագույնն է։ Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկատվություն է հայտնվել, որ Մոուրինյոն ցանկանում է Մխիթարյանին փոխել «Ինտերի» կիսապաշտպան Շուան Մարիուի հետ։