ԵԱ. Հայաստանի հավաքականը չհաղթեց նաեւ վերջին տուրում

07/11/2017 08:50
Հունաստանում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականն առանց Լեւոն Արոնյանի ոչ ոքի ավարտեց Սերբիայի թիմի հետ մրցամարտը: Առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Սերգեյ Մովսեսյանն ու երրորդ համար Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղացին սեւ ֆիգուրներով, Գաբրիել Սարգսյանը հաղթեց սպիտակներով, իսկ Հովհաննես Գաբուզյանը պարտություն կրեց: Հայաստանի հավաքականն առաջնությունն ավարտեց 10 միավորով եւ տեղ չգտավ նույնիսկ լավագույն տասնյակում: Ադրբեջանի եւ Ռուսաստանի թիմերը 14-ական միավորով բաժանել են առաջին տեղը: Հաղթողը կորոշվի լրացուցիչ ցուցանիշներով: