Հայաստանի հավաքականը կխաղա Ադրբեջանի հետ

02/11/2017 15:46
Շախմատի Եվրոպայի առաջնությունում այսօր հանգստյան օր է: Վաղը՝ նոյեմբերի 3-ին կայանալիք վեցերորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհանդիպի Ադրբեջանի թիմի հետ, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հինգերորդ տուրից հետո մեր ընտրանին զբաղեցնում է 4-րդ տեղը: Կանանց հավաքականը Վրաստանին պարտվելուց հետո նահանջել է 13-րդ հորիզոնական և վաղը կխաղա Հունգարիայի թիմի հետ: