Հայաստանի հավաքականը հաղթեց Հունաստանի ընտրանուն

30/10/2017 08:17
Հունաստանում մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Հունաստանի թիմի նկատմամբ: Հայկական թիմի առաջին համար Լեւոն Արոնյանը եւ երրորդ համար Գաբրիել Սարգսյանը հաղթեցին սպիտակ խաղաքարերով, իսկ Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղաց սեւերով: Երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Սերգեյ Մովսեսյանը պարտություն կրեց սեւ ֆիգուրներով: Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականն առանց Լեւոն Արոնյանի 3:1 հաշվով հաղթել էր շվեյցարացիներին: Երրորդ տուրի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ: