МАТЧ ТВ հեռուստաընկերությունը հաղորդում է պատրաստում Հենրիխ Մխիթարյանի մասին

28/10/2017 10:47
Ռուսական МАТЧ ТВ հեռուստաընկերության նկարահանող խումբը հաղորդում է պատրաստում Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:  Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Նոբել Առուստամյանը, ով պարբերաբար լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակում Մխիթարյանի հետ ունեցած հարցազրույցից: «Հենրիխ Մխիթարյանը շուտով` МАТЧ ТВ -ի եթերում»,- գրել է Առուստամյանը: