Կարեն Գրիգորյանը հաղթանակ է տոնել Ֆիլիպինների մրցաշարի 8-րդ տուրում

19/10/2017 11:22

  Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը շարունակվում է հաջող ելույթները Ֆիլիպինների մրցաշարում: «Նեգրոս օփեն»-ում կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Գրիգորյանի մրցակիցն այս տուրում 18-ամյա միջազգային կարգի շախմատիստ Վիետնամը ներկայացնող Տրան Թանգն էր: Գրիգորյանն առավելության հասավ պարտիայի 45-րդ քայլին: Այս տուրից հետո Գրիգորյանն ունի 6 միավոր, իսկ առաջատարը՝ 7: Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր: