Երեք մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

19/10/2017 11:10
Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը,Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Մ23 տարիքային խմբում Իզաբելլա Յայլյանը (58 կգ քաշային կարգ) երկամարտի 195 կգ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել: Մեր մարզուհին պատվանդանի երրորդ աստիճան է բարձրացել նաև պոկում վարժությունում (85 կգ), իսկ հրում վարժությունում (110 կգ) նվաճել է փոքր արծաթե մեդալ: