Հռոմի պապը ցանականում է փոխել «Հայր մեր» աղոթքի բառերը

08/12/2017 23:49

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես Է եկել Տերունական աղոթքը փոխելու օգտին, այս մասին հայտնել Է Daily Mail-ը:

Քահանայապետի կարծիքով՝ ելնելով աղոթքի անգլերեն եւ մի շարք այլ լեզուներով թարգմանությունից՝ կարելի կարծել, թե «Աստված ընտրում Է՝ փորձության ենթարկել մեզ, թե՝ ոչ»: «Դա լավ թարգմանություն չԷ, որովհետեւ ակնարկում Է, որ Աստված դրդում Է գայթակղության»,- հայտարարել Է Հռոմի պապը: Ֆրանցիսկոս պապը հիշեցրել Է, որ Ֆրանսիայում արդեն փոխել են աղոթքի տեքստը, որն այժմ ասում Է «թույլ մի՛ տուր մեզ փորձության ենթարկվել»: Այդ թարգմանության մեջ, նշել Է քահանայապետը, գայթակղության ամբողջ մեղքն ընկած Է մարդու վրա: «Հայր մեր» աղոթքը, Ավետարանի համաձայն, իր աշակերտներին տվել Է Հիսուս Քրիստոսն ի պատասխան նրանց՝ աղոթք սովորեցնելու խնդրանքի: Բնագրի լեզվում աղոթքը կորստի Է մատնվել, եւ պահպանված տեքստերից ամենահները գրված են հին հունական կոյնեով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: