Նոյեմբերի 9-ին «Ազգային տարազ» ցուցադրման մրցույթ-փառատոն

29/10/2017 20:35
   Հարգելի ընկերներ, բարեկամներ և հայրենակիցներ` ''ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶ'' ցուցադրման մրցույթ-փառատոնի կազմակերպչական խումբը սիրով տեղեկացնում է բոլորին այն մասին, որ սույն թվականի նոյեմբերի 9-ին, ժամը` 18:00-ին ԲՈՀԵՄ թատրոնում տեղի կունենա ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶ ցուցադրման մրցույթ-փառատոնը` որի ընթացքում ականատես կլինենք Հայ ազգային տարազների էթնիկ ու նորաոճ անհատական և դիզայներական ցուցադրությանը, փառատոնի ընթացքում կլինեն նաև տաղանդաշատ մասնակիցների կողմից ազգային երաժշտական կատարումներ, կենդանի հնչողությամբ ազգային և ժողովրդավարական երգեր, ազգային երաժշտական գործիքավորումների կատարումներ, պար և ասմունք... Նոյեմբերի 9-ին, ժամը` 18:00-ին սիրով և հարգանքով սպասում ենք Ձեզ ''ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶ'' ցուցադրման մրցույթ-փառատոնին: Մանրամասների համար կարող եք դիմել մեր Ֆեյսբուքյան (Ազգային Տարազ Ցուցադրման Մրցույթ-Փառատոն) պաշտոնական էջին կամ յուրաքանչյուր օր ժամը 10:00-ից մինչև 20:00 զանգահարել (+374) 091 30 84 90 հեռախոսահամարով։ Հարգանքներով` ''ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶ'' ցուցադրման մրցույթ-փառատոնի կազմակերպչական խումբ։