ՆՈՒՌՆ արժանացավ ոսկե մեդալի

19/10/2017 10:55
ՆՈՒՌՆ արժանացավ ոսկե մեդալի
Ֆլորենցիայի բիենալեն երկու տարին մեկ անգամ կազմակերպվող ժամանակակից արվեստի ցուցահանդես է, որին մասնակցում են տասնյակ արվեստագետներ ամբողջ աշխարհից: Այս տարի բիենալեն ընթանում էր հոկտեմբերի 6-15-ը: Ցուցահանդեսին մասնակցել են հարյուրավոր մասնակիցներ 70 երկրներից: Հայաստանից մասնակցում էին Նուռը և Մարիամ Ներսիսյանը: Հայաստանը ներկայացնող ՆՈՒՌԸ՝ Jewellery Art խորագրում արժանացավ «Լորենցո Մեդիչի» ոսկե մեդալի: