Ների՛ր ուսուցիչ․․․

05/10/2017 17:18
Ների՛ր ուսուցիչ․․․
Երևանի, Աջափնյակի  թիվ 118 ավագ դպրոցի ծնողներն ու աշակերտները մեր կայքի միջոցով շնորհավորում են դպրոցի տնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Հովակիմյանին ուսուցչի  օրվա առիթով։   -Լավ կառավարումն ու ուսուցումը դպրոցը դարձրել է մեր երկրորդ սիրելի տունը,-ասում են աշակերտները,-Տարիներ հետո, մտովի նայելով   հարազատ տնօրենի ու մանկավարժի ճերմակ մազերին  խորհելու ենք, թե նրանցից ո՞ր մեկն է մեր  պատճառով ճերմակել, ների՛ր ուսուցի՛չ․․․,-գրում են մեզ թիվ 118 դպրոցի աշակերտները։