«Այսպես լույս տալով, թող երբեք չսպառվի… »

05/10/2017 08:20
 «Այսպես լույս տալով, թող երբեք չսպառվի…  »
Երևանի, Աջափնյակի թիվ 155 դպրոցում  երկրորդ տարին է, ինչ մանկավարժական թիմի մաս է կազմել 2-րդ 7 դասարանի դասվար՝ ուսուչցուհի Անժելա Հարությունյանը: Ծնողները, սկզբում անծանոթ, երիտասարդ  մանկավարժին թերահավատորեն էին վերաբերվում՝ նկատի ունենալով, որ ուսուցչուհին նոր էր ընդունվել դպրոց եւ նրա ձեռագրին ծանոթ չէին ծնողները: Սակայն, կարճ ժամանակ անց, ուսուցչուհի Անժելա Հարությունյանը կոտրեց թերահավատության կարծրատիպն ու դարձավ աշակերտների և նրանց ծնողների  սիրելի  ու պահանջված դասվարը: Այսօր, ուսուցչի օրվա առթիվ՝ 2-րդ 7 դասարանի  ծնողները շնորհավորում են իրենց երեխաների սիրելի ուսուցչուհուն՝ Անժելա Հարությունյանին, ծնող ու դաստիարակին, խորհրդատուին և ուսուցչին: Ծնողներից մեկը  իր խոսքում նշում է.  «Անժելա Հարությունյանն անձանձրույթ մեր երեխաներին զոհում է իր կյանքի ժամանակը…այսպես լույս  տալով, թող երբեք չսպառվի…»: