Հափշտակված նկարը գտնվել Է Շվեյցարիայի աճուրդում

29/09/2017 13:09
Հափշտակված նկարը գտնվել Է Շվեյցարիայի աճուրդում
Հովհաննես Այվազովսկու՝ 1976թ-ին Ռուսաստանում հափշտակված «Ծովը» նկարը հանվել Է Շվեյցարիայի աճուրդային տան վաճառքից, ինչի մասին հայտնել Է ՌԴ-ի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը: Նրա խոսքով՝ ստացվել Էին տվյալներ, որ Շվեյցարիայի տարածքում Koller աճուրդային տունը վաճառքի Է հանել Հովհաննես Այվազովսկու «Ռեւելի տեսարան» նկարը, որն ստեղծվել Է 1845 թվականին: Նկարի իսկական անվանումն Է «Ծովը»: «Ստեղծագործությունը հափշտակվել Էր 1976 թվականին «Դմիտրովսկի կրեմլ» թանգարան-արգելոցից: Ինտերպոլի կապուղիներով շվեյցարացի գործընկերների հետ փոխգործակցության ընթացքում ավելի քան 1 միլիոն դոլար գնահատվող հափշտակված նկարը հանվել Է աճուրդային վաճառքից»,- նշել Է ՆԳՆ-ի ներկայացուցիչը: