Նոր ուստարվա արձակուրդային օրերը

03/09/2017 19:52
Դպրոցներում 2017-2018 թվականների ուսումնական տարվա պարապմունքները սկսվում են 2017թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին` 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34` երրորդից տասներկուերորդ դասարանների համար:   Այս մասին նշվում է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հունիսի 20-ին ստորագրված 711-Ն հրամանում։   Նույն հրամանաով սահմանվում է մեկ դասաժամի տևողությունը՝ 45 րոպե: Սահմանվում են նաև ուստարվա արձակուրդները.   – 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային` 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, ձմեռային` 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 7-ը ներառյալ, գարնանային` 2018թ. մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ:   – Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2017թ. հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, ձմեռայինը` 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ, գարնանայինը` 2018թ. մարտի 19-ից ապրիլի 1-ը ներառյալ:   -Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, ձմեռայինը` 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ և գարնանայինը` 2018թ. մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ: