Բռնադատված ազատությունը հավասարազոր է անփառունակ մահվան

22/08/2017 18:09
  ԳԱԶԱՆԱՆՈՑ Առանձնացրած մի տարածքում Մարդը գերի է ցուցադրում` Տեղանքը այդ ցանկապատում, Ճաղավանդակ – պատուհանից Ստեղծագործ Մայր Բնության Տեսականին ի ցույց դնում: Ընդունելով խրոխտ կեցվածք, Երբ ճարպիկ վագրն է վանդակած, Արքա առյուծը` մեղմացած, Իսկ վայրի ձին` սանձված, բանտված` Մարդն իրեն վեհ, հաղթանակած, Տիեզերքի Արքա կարգած, Իր օգուտներն է հաշվարկում, Իր բաժին կյանքը վայելում:
Դա դեռ քիչ է. Իր ինքնաբավ, Փուչ կեցվածքով միտք է անում. Այդ ինչպե՞ս է, ո՞նց է լինում` Քաղաքակիրթ այս պայմանում Այնպես, ինչպես բնության մեջ, Գազանները չե՜ն բազմանում...  

Անահիտ Սահակյան