«Գարդասիլ»-ով մեր երեխաներին պատվաստելու առնչությամբ հույժ կարևոր իրազեկում ծնողներին

19/12/2017 21:51
Արհամարհելով հանրության շրջանում առկա տագնապները, դժգոհությունն ու զայրույթը, ՀՀ կառավարությունը մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստումներն ընդգրկել է «Պատվաստումների ազգային օրացույց» կոչվածում: ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն, նախատեսվել է մեր 13 տարեկան աղջնակների (շուրջ 16 000 հոգի) պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութով:
Ըստ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ներկայացրած պաշտոնական տեղեկանքի, «Գարդասիլ»-ով պատվաստումից հետո «Ավելի շատ դիտարկվում են տեղային ռեակցիաներ՝ ներարկման տեղում ցավ, կարմրություն, այտուց, քոր: Ընդհանուր ռեակցիաներ՝ գլխացավ, ջերմության բարձրացում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն, ցավ որովայնի շրջանում, մկանացավ, ալերգիկ ցան: Արձանագրվել են նաև ուշաթափության դեպքեր…»:
ԱՄՆ-ի կառավարության VAERS տվյալների շտեմարանի համաձայն, որպես մարդու պապիլոմայի վիրուսի (HPV) դեմ պատվաստանյութի կողմնակի ազդեցություններ, գրանցվել են նաև անպտղության, վերարտադրողական գործառույթի խանգարումների, վիժումների, մկանային ցնցումների, նյարդային համակարգի խանգարումների, արյան ճնշման փոփոխությունների, հոդացավերի և մարդու առողջության կրած վնասի բազմաթիվ այլ դեպքեր:
Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր Էլիսոն Փոլոք. «Խնդիրն այն է, որ մենք չգիտենք` արդյոք պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութն աշխատո՞ւմ է, թե ոչ: Եվ մենք դա չենք իմանա դեռ 30 տարի»:
Գալինա Չերվոնսկայա (Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բիոէթիկայի կոմիտեի անդամ, վիրուսաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու). «Ի՞նչ է գրում արտադրող ընկերությունը. «Կանանց վերարտադրողական ֆունկցիայի և հղի կանանց մոտ պտղի վրա պատվաստանյութի պոտենցիալ ազդեցության վերաբերյալ հետազոտությունները բացակայում են»: Փաստորեն ամենագլխավորը հետազոտված չէ: Ահա մարդու պապիլոմայի վիրուսի դեմ ևս մեկ պատվաստանյութ են մեզ մոտ մտցրել` «Ցերվարիկս»: Եվ այս ամենը փորձարկում են մեր երեխաների վրա»:
Գինեկոլոգիական քաղցկեղի կանխարգելման հետազոտական խմբի տնօրեն, «Գարդասիլ» և «Ցերվարիքս» պատվաստանյութերի առաջատար հետազոտող, դոկտոր, պրոֆեսոր Դիանա Հարփերը (ԱՄՆ), ասել է. ««Գարդասիլը» զգալի չափով անօգուտ է և երբեք լիովին չի փորձարկվել մինչև 15 տարեկան աղջիկների վրա»: Նա ասել է նաև, որ «Գարդասիլ»-ը չի տեստավորվել և սանիտարական վերահսկողության վարչությունը շրջանցելու շնորհիվ է կիրառվում, դրանում միլիարդավոր դոլարներ են խառնված:
Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, վաստակավոր բժիշկ, 2013-2016թթ. ՌԴ վարչապետի օգնական Գենադի Օնիշչենկոն հայտնել է, որ վերազգային ընկերությունները զբաղվում են Ռուսաստանի երեխաների վրա, ըստ էության, փորձարկումներ կատարելով, և որ դրա օրինակներից մեկը հանդիսանում են մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութերը, որոնք լիովին լեգալիզացված չեն նույնիսկ դրանց ծագման երկրներում:
Ոչ միայն բազմաթիվ ու հեղինակավոր մասնագետներ, գիտնականներ, պետական և համապատասխան պաշտոնյաներ, այլև նույնիսկ գիտական, բժշկական, առողջապահական լուրջ ու հեղինակավոր հաստատություններ, առողջապահական, մասնագիտական, գիտական ամսագրեր (օրինակ՝ Բժշկական հետազոտությունների ամերիկյան ֆեդերացիայի «Հետազոտական բժշկության ազդեցիկ դեպքերի զեկույցներ» ամսագիրը) ու կայքեր հանդես են եկել ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի ու պատվաստումների չերաշխավորված ու խիստ կասկածելի անվտանգության և արդյունավետության, որոշներն էլ նույնիսկ` վտանգավորության և անարդյունավետության վերաբերյալ հրապարակումներով:
ՀՀ առողջապահության նախարարը, նախարարության այլ պաշտոնյաներ հաճախ են հայտարարում, թե «Գարդասիլ» պատվաստանյութի անվտանգ չլինելու և արդյունավետության կասկածելի լինելու վերաբերյալ չկա ապացուցողական բժշկության որևէ տվյալ:
Մինչդեռ, իրականում «Գարդասիլ»-ի հետ կապված փորձարկումների, դրա կիրառումը թույլատրելու, ըստ էության, տվյալ պատվաստանյութի անվտանգության կապակցությամբ լուրջ կասկածներ է հայտնել ապացուցողական բժշկության առավել հեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ Ապացուցողական բժշկության Քոքրեյն համագործակցության սկանդինավյան բաժանմունքը՝ «Դեղերի եվրոպական գործակալությանն» ուղղած իր բողոք- նամակում:
Պատվաստումների հետևանքով ձվարանի գործառույթի վաղաժամ ձախողման կամ դաշտանի երկարատև բացակայության կապակցությամբ 2016թ. իր մտահոգություններն է բարձրաձայնել Մանկաբույժների ամերիկայն քոլեջը: ԱՄՆ-ում կատարված ուսումնասիրություններից հետո «Pharmaceutical Regulatory Affairs: Open Access» ամսագիրը հոդված է հրապարակել ՄՊՎ-ի դեմ նշված պատվաստանյութով պատվաստումից հետո մարդկանց մահվան դեպքերի վերաբերյալ: Մահացած աղջիկների ուղեղների հյուսվածքներից վերցված նմուշներում հայտնաբերվել է աուտոիմունային վասկուլիտ, որն առաջացել է պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութում առկա հակամարմիններից: Դրանք մեծ խտությամբ հայտնաբերվել են ուղեղի արյունատար անոթներում, ինչը և հանգեցրել է մահվան (հավելյալ տեղեկությունները՝
Ընդգծենք, որ Հայաստանում «Գարդասիլ»-ով պատվաստումը պարտադիր չէ: Յուրաքանչյուրն իրավունք ունի և կարող է հրաժարվել ՄՊՎ-ի դեմ «Գարդասիլ»-ով կամ որևէ այլ պատվաստանյութով պատվաստումից: Ոչ ոք, առանց ծնողի համաձայնության ու ներկայության, իրավունք չունի պատվաստել նրա անչափահաս աղջնակին: Բացատրեք ձեր երեխաներին, որ երբ փորձեն պատվաստել նրանց, անմիջապես տեղեկացնեն ձեզ, և քանի դեռ ձեր համաձայնությունը չկա և դուք ներկա չեք պատվաստմանը, կտրականապես հրաժարվեն հիշյալ պատվաստումից:
Ձեր իրավունքների խախտման պարագայում կարող եք ահազանգել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` 53 76 51 և «թեժ գծի» 116 հեռախոսահամարներով, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներին:
Նախաձեռնող խումբ