Ամո՛թ է, Ալթունյա՛ն

13/12/2017 19:59
Фото Էմիլ Մարկոսյան. Երբ համացանցում խոսեցի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կողմից հնչեցրած Հայ աղջիկների հասցեին ուղղված վիրավորանքների մասին, որում նա մասնավորապես ասում է թե իբր «Հայաստանում աղջիկների 25%-ը սեռական հարաբերություններ են ունենում 15 տարեկանի» և բարձրաձայնեցի իր հայտարարության հետևանքների և պատասխանատվության մասին` ապա լավագույն հնարքը, որ գտան ամբողջ նախարարությունում դա ասել, որ նախարարը ընդամենը շփոթել է և իրականում նա պիտի ասեր, որ Հայաստանում 25% տղաներն են 15 տարեկանից զբաղվում սեռական հարաբերություններով, ինչը ըստ իրենց կարդարացնի իրենց Շեֆի «Զառանցանքը» Առողջապահության նախարարությունը այսպիսի հայտարարություն անելով հանդերձ վերջնականապես տապալեց և բացահայտեց ԳԱՐԴԱՍԻԼԻՆ առնչվող մի շարք կեղծիքներ և Հայաստանում Գարդասիլի անհրաժեշտության բացակայության փաստը, օրինակ` քանի կար նախարարությունը պնդում էր, որ այդ տարիքային շեմը ընտրել են որովհետև ամենից վտանգավոր և խոցելի խմբերը պատկանում են 13 տարեկանից սկսած աղջիկները, քանզի Հայաստանում 15 տարեկանից են սկսում Հայ աղջիկները սեռական հարաբերություններ ունենալը և հրա համար էլ հենց ընտրել են այդ շեմը, իսկ հիմա ընդամենը մի քանի հարց մեր Հայաստանի Հանրապետության «անառողջ» տրամաբանությամբ նախարարին և իր «ժամկետանց» պռոտեժեներին` Եթե հիմա էլ Ձեր խոսքը փոխում եք` ասելով որ Հայաստանում ընդամենը աղջիկների 1%-ն է այդ տարիքային շեմում հարաբերություններ ունենում, ապա նշանակում է մեր ազգի աղջիկներին այդ տարիքից որևէ նախնական վտանգ չի սպառնում ինչպես նկարագրում էիք Ձեր սուտ ու կեղծ քարոզչության ընթացքում, ընդամենը մեկ տոկոս Ձեր ներկայացրած քսանհինգի փոխարեն։   Փաստորեն այնքան ժամանակ ստու՞մ էիք մի ողջ ազգի: Փաստորեն այսքան ժամանակ ստորաբար փորձում էիք թվերը ուրճացնելով վտանգի ենթարկել մեր ազգի երեխաների կյանքն ու առողջությունը 1% 15 տարեկանից հարաբերություններ ունեցող աղջիկների խնդիրը դարձրեցիք համազգային ողբերգություն: Եվ այսքանից հետո Հայ քաղաքացիները, Հայ ծնողները Ձե՞զ պիտի վստահեն իրենց երեխաների կյանքն ու առողջությունը: Ես չեմ հասկանում ովքե՞ր են արդյոք ավելի վատը` մանկապիղծները և սրբապիղծները թե՞ դուք: Մարդիկ որոնք բազմաթիվ կեղծիքների շնորհիվ փորձում եք Ձեր Գարդասիլը «բրախել» մեր ազգի երեխաներին, ու այդ ամենը առանց ամոթի և բարոյականության զգացումի, անգամ Ձեր «շահադիտական նպատակներից» ելնելով չխնայեցիք Հայ ազգի աղջիկների պատիվն ու արժանապատվությունը, մեղադրեցիք Հայուհի աղջիկների 25%-ին անբարոյականության մեջ և դեռ մինչև հիմա հրապարակավ չե՞ք էլ ուզում ներողություն խնդրել իրենցից և իրենց ծնողներից... Եթե ըստ Ձեզ և Ձեր վերջին վարկածի՝ Հայաստանում կանխարգելման վտանգված շեմին կանգնած է ընդամենը 1:-ը,ապա առաջարկում եմ Ձեզ զանգվածային կերպով հրաժարականներ գրել և ազատել առողջապահության նախարարությունը Ձեր նման, անպատասխանատու, կասկածելի, ոչ ադեկվատ և վտանգավոր անձանցից, ազատեք ժողովրդի հարկերի շնորհիվ Ձեր զբաղեցրած պաշտոնները, ժողովուրդը իրենց հարկերից Ձեզ չի վարձատրում որպեսզի դուք նրանց վիրավորեք, խաբեք, անպատվեք և վտանգի ենթարկեք իրենց և իրենք երեխաների կյանքն ու առողջությունը, ներկայացնելով իրար հակասող փաստեր և տվյալներ։  

Էմիլ Մարկոսյան