Գարդասիլ Գրդաբիլ Գրդոնանց...

23/11/2017 08:59
Արթուր Ալեքսանյանը գրում է. Բժիշկներից շատերը, ովքեր կապիտալիզմի գերիշխանության հաստատմանը զուգահեռ գնալով հիվանդաբույծերի են վերածվում, կարծում են, որ իրենք ի վիճակի են զերծ մնալ իրենց պարտադրված պատվաստանյութերից՝ դրանք միայն ազգաբնակչության անգիտակից և անօգնական խավին ներարկելով։ Երբեք չես թաքնվի ինքդ քեզանից։   Գործիս բերումով շատ բժիշկների հետ եմ առնչվում և մտերմիկ խոսակցության ժամանակ գրեթե 98%–ը խոստովանում է, որ պատվաստումների մեծ մասը վնասակար է և որ իրենք իրենց երեխաներին ոչ մի դեպքում չեն անում դա։   Այն հարցին, թե արդյոք չեն կարծում, որ այն ինչ քեզ վնաս է դիմացինին էլ չպետք է անես, ոմանք ուսերն են թոթվում, ոմանք չարախնդում, ոմանք արդարանում, որ դա կոմերցիա է, որոշները զուր ջանքերով փորձում փաստարկել ի օգուտ պատվաստման, շատերը չեն էլ հասկանում հարցադրման իմաստը…    Մեկ անգամ ևս զգուշացում ներկայիս առողջապահության նախարարությանը։ Եթե բնական օրենքները ուշացնեն ձեզ պատժելու գործընթացը, արհեստական օրենքները միշտ պատրաստ են։  # Գարդասիլ Գրդաբիլ Գրդոնանց #  
Աղբյուր