Հիվանդանոցը կհոսանքազրկվի

21/06/2017 22:14
Ըստ Արագածոտնի մեր աղբյուրների, այս օրերին լուրջ խնդրի առաջ է կանգնած Ծաղկահովիտի բժշկական կենտրոնը: Ըստ մեր տեղեկատուի, հիվանդանոցի էլեկտրոէներգիայի պարտքը հասել է 3 մլն 758 հազարի, ու բ/կ-ի ղեկավարությունը չի կարողանում այն մարել` պատճառաբանելով, որ հիվանդանոցը չունենալով այցելուներ կանգնած է ֆինանսական խնդրի առջեւ: Իսկ ենթակառուցվածքների ղեկավարները կուտակված պարտքերի համար մեղադրում են բ/կ տնօրենին` ասելով, որ դա վատ կառավարման արդյունք է: Ըստ նույն աղբյուրի, հիվանդանոցը 1մլն 200 հազար դրամ էլ պարտք է Ծաղկահովիտի համայնքապետարանին: