Հրդեհել են գեղեցկության սրահը

17/01/2018 23:43
Այսօր առավոտյան, Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 2/17 հասցեում գտնվող գեղեցկության սրահի տնօրեն Լիանա Թարփոշյանը մեզ տեղեկացրեց, որ Ավան  սրահը ժամը  04:05 րոպեին հրդեհվելէ: -Նույն պահին միացել է անվտանգության ազդանշանը, ամուսինս  րոպեներ հետո  բացել է հրդեհվող սրահը և նկատել,որ կոտրված է սրահի ձախ կողմի պատուհանը: Հրդեհը  երեք միլիոն ու կես վնաս է պատճառել: Սրահի միայն «Էլոս» լազերայի սարքը արժեր 6 հազար դոլար, դրան գումարած տասնյակ թանկարժեք սարքավորումներ: Հրդեհի պահին հոսանքային անջատումներ են եղել, տեսախցիկների մարտկոցների հիշողության շնորհիվ երևում է, թե ինցպես է ինչ-որ մեկը կոտրում սրահի ապակին և այրվող իրը նետում սրահի ներսը: Երբ հարցրեցի հետաքննիչ Վահե Գասպարյանին, թե ե՞րբ է գալու ոստիկանական փորձագետը, պատասխանեց՝ վաղը, շնորհակալ եղեք, որ գալու է, կարող էր և չգար,- վրդովված պատմում է  Լ. Թարփոշյանը: