«Մեյմանդար» շուկայի անակնկալը

17/01/2018 23:25
«Մեյմանդարի» շուկան ամեն անգամ նոր անակնկալ է մատուցում իր սպառողին,այս անգամ խոսքը մանրածախ առևտրի մասին է: Շուկայի տնօրեն Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրեց մեզ, որ այսուհետ «Մեյմանդարի» բնամթերքների  շուկայում կգործի կիլոգրամային մեխանիզմը, այսինքն սպառողը կկարողանա կգ-ով առևտուր անել շուկայից: -Գարնանից սկսած այս նոր մեթոդը կգործի շուկայում, վերջին շին աշխատանքներն են ընթանում տաղավարներում,-հավաստիացրեց Արթուր Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ այս շուկան  հանրությանը հայտնի էր իր մեծածախ առևտրով, որտեղ գալիս են հարևան երկրներից անգամ՝ Իրանից, Վրաստանից և այլն: Շուկան վերանորոգված ու եվրոպական չափորոշիչներին համապատասխան կառույց է իրենից ներկայացնում, որտեղ վաճառողն ու վերավաճառողը կարող են  կայանել իրենց ավտոմեքենաները, օրվա 24 ժամը վաճառել բնամթերքը, ճաշել, հանգստանալ, լոգանք ընդունել, պատվիրել իրենց նախասիրած ուտեստը: Շուկան ունի նաև հագուստի տաղավարներ, կենցաղային  ապրանքանիշեր ևայլն: Օր-օրի ընդլայնվող շուկան հաճելիորեն  զարմացնում է իր նոր աշխատանքային ինտերյերով: Իսկ մենք կհետևենք կառույցի  նոր զարգացումներին և  պարբերաբար  կներկայացնենք մեր ընթերցողներին: