Դեկտեմբերի 24-ին ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

24/12/2017 23:02
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին ժամը 21:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դեկտեմբերի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են: Վարդենյաց լեռնանցքում բուք է, Դիլիջանում՝ մառախուղ: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված մոտ 168 բեռնատար և 81 մարդատար ավտոմեքենա: