Պայթյունի հետեւանքով վնասվել է աշխատակցի ոտքը

30/11/2017 17:00
Картинки по запросу նոր զովք Նոյեմբերի 30-ին, ժամը 15:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում գտնվող «Նոր զովք» սուպերմարկետի  պահեստում տեղի է ունեցել պայթյուն:   Պարզվել է, որ պահեստի ներսում՝ ապակե պատուհաններով սենյակում (6 քմ), պայթել է տաքացուցիչի կողքին դրված ներկի տարան՝ առանց հրդեհի բռնկման:   Պատահարի հետևանքով վնասվել է աշխատակիցներից մեկի ոտքը, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն: