Կեցցե՛ աբսուրդի թատրոն Շաշաստան-Հայաստանս...

27/11/2017 09:08
Երանի նրանց, ովքեր գլուխները կախ մակարոնա-կարտոֆիլային «դիետայով» ապրում են: Ինտերնետ չունեն, միայն TV-ներով են լուրերին ծանոթանում և կարծում են, թե Հայաստանը ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՄՊԵՐՈՎ 2018թվ. ԿՀԱՍՆԻ Ու ԿԱՆՑՆԻ Շվեյցարիային: Ոնց որ մի տեսակ աբսուրդ չպետության մեջ ապրելիս լինեմ, ուր անունը կա, ամանում չկա: Հասարակ մարդիկ բոլորը դժգոհ են, բոլորը բողոքավոր, ՖԲ-ն սարքել ենք մեր բողոքի գիրքը, ամբողջությամբ բողոք, դժգոհություն, մուննաթ, իրար գզել, քննադատել, հայհոյել, ձեռք առնել, պահանջել, ուլտիմատում... ՖԲ-ից դուրս եմ գալիս, ու մի տեսակ հանդարտություն է իջնում վրաս: Ոնց որ անմարդաբնակ կղզի ընկած լինեմ: Էլի ՖԲ եմ մտնում ու ... ինքս էլ չեմ հասկանում, թե էս ո՞նց է ազգը գոյատևում: Ինչ ուզում եք ասեք, իսկապես ԱԲՍՈՒՐԴ է: Հիմա առկա իրականության մասին ինչքան շատ եմ մտածում, էնքան գլուխս դատարկ բաներով շատ է լցվում, ինչքան շատ է լցվում, էնքան որակյալ բան մտածելու համար քիչ տեղ է մնում, ինչքան քիչ տեղ է մնում, էնքան որակյալ մտածածս քիչ է լինում: Ըհը, խնդրեմ, բան հասկացա՞ք ինձանից... Չէ՞... Ես էլ... Չէ՜, ուղեղներս թարմացնելու ժամանակը եկել-անցել է: Կեցցե՛ աբսուրդի թատրոն Շաշաստան-Հայաստանս... Հա՜, բա որ Շաշաստանում ապրելիս չլինենք, 60-70 դոլար թոշակով կարո՞ղ ենք ձմռան ամիսներին գոյատևել, այն դեպքում, երբ առաջին անհրաժեշտության ապրանքների գները աճել են 30-50 տոկոսով: Տեսնես սոցապ նախարարի մա´-ման կամ պա´-պան կարա՞ն հայաստանյան ձմռան ամիսներին մի ամիս 70 դոլարով ապրեն...  

Ֆիալկա Հախինյան