Որտե՞ղ է բյուջեի 70 մլն-ը

07/01/2018 21:28
Картинки по запросу արարատի մարզի նոր կյանք Արարատի մարզի  ոստիկանության  մեր  աղբյուրների  փոխանցմամբ, մարզի Նոր-Կյանք գյուղի համայնքապետ Գարիկ Սարգսյանի անընդմեջ հայտարարություններն ՝ առ նախկին ղեկավար  Մայիս Աբրահամյանի, դառնում է մանկական խաղ, թե կարող ես ինձ հասիր՝ խորագրով:   «Առանց այն էլ ծանրաբեռնված աշխատում ենք, թողած լուրջ  ու անհետաձգելի գործերն  ամեն շաբաթ զբաղված ենք Գարիկ ու Մայիս  փոխհրաձգությամբ»,- դժգոհում է ոստիկանության աշխատակիցը մեր զրուցակիցը:   Զրուցեցինք նաև Նոր-Կյանքի գյուղացիների հետ ,ըստ նրանց, իրենց գյուղն  այս պահին բաժանված է բարիկադների,Գարիկն իր թիմով և նախկին գյուղապետն իր  համախոհներով:   «Գյուղում իսկական մարդաորս է սկսվել, գյուղացիներին Գարիկ Սարգսյանը ստիպում է դուրս գալ Մայիս Աբրահամյանի դեմ, ցուցակ  է դեմ անում,ասելով՝ ստորագրեք ձեր անվան դիմաց, Մայիսին  գցենք բանտ»,-պատմեց տարեց գյուղացին՝ խնդրելով չլուսանկարել իրեն:   «Այս պահին տեղական բյուջեից 70 մլն պակասում է, գյուղացիք ասում են իրանով է արել Գարիկը, ի՞նչ իմանամ…ջահել էրեխա տղա է, բայց մեջը լիքը թույն կա, ձեր գործընկերոջ՝ Նիկոլի ընկերն ա…»,-ավարտեց խոսքը տարեց մարդը:   Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ  2016 թ-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ Նոր – Կյանքի գյուղապետ՝ Մայիս Աբրահամյանը պարտվեց «Քաղաքացիական պայմանագիր»-ի համակիր Գարիկ Սարգսյանին: Վերջինս գալով իշխանության սկսեց  անձնական հաշվեհարդար տեսնել բոլոր նրանց հետ, ովքեր ձայն չէին տվել իրեն:Մանկապարտեզի տնօրեն Քնարիկ Ամիրյանն ազատվեց աշխատանքից, ավելին՝  Գարիկ Սարգսյանի հայտարարության հիման վրա, Արարատի ոստիկանությունում քր. գործ հարուցվեց անհնազանդ  տնօրենի դեմ  ու գյուղական կրքերը  գնալով բորբոքվում են մինչեւ օրս…