Բուրաստանցիներին՝ անկրկնելի նվեր

07/01/2018 20:52
Фото Բուրաստան Համայնք. Արարատի մարզի Բուրաստանի համայնքապետ՝ Աշոտ Թահվերդյանն  անցնող տարում՝ 2017-ին  ինքնակառավարման ինքնատիպ մոդել է մշակել համայնքի բնակիչների  համար,որպես  պահանջված, ինքնատիպ ամանորյա նվեր, տեղական բյուջեի միջոցներով , Հյուսիս  Հարավ Բուրաստանի հատվածում ՝ կառուցելով  800 մետր նոր դաշտամիջյան ճանապարհ՝ դեպի սահմանապահ ուղեկալ: Фото Բուրաստան Համայնք.Фото Բուրաստան Համայնք. Ըստ  բուրաստանցիների, իրենք նախկինում  դաշտամիջյան  ճանապարհ չունեին՝  դժվարությամբ  էին հողերը մշակում, շատ հաճախ  անմշակ էին  մնում ՝ ճանապարհի անանցանելիության  պատճառով, իսկ  ներկա  պահին  մինչև Արաքս գետի ափը կարող են ազատ տեղաշարժվել՝ մշակելով իրենց  60 հա  հողերն  ու  արոտավայրերը: Մեր զրուցակից, բուրաստանցիներից մեկի  խոսքերով.  «Սա մի անկրկնելի նվեր էր  մեզ՝ հող մշակողներիս, մենք  100 հա, 400 հողակտոր ունենք  Արաքսի  և Հրազդանի բաժանանար գծում,որտեղ ազատ ելումուտ ենք  անում ի շնորհիվ նոր կառուցված ճանապարհի...»: