Մի կրեատիվ նվեր-դղյակի մասին

19/12/2017 10:26
Ըստ մեր տեղեկատվական խողովակի, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն իր մարզպետ աշխատած տարիներին Աշտարակ քաղաքում շքեղ դղյակ է կառուցել: Վերջինս այդ նորակառույց առանձնատունը կառուցելուց հետո նվիրել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանին՝ ի նշան  յուր  թալանչիական անարգել  գործունեության, ասել է թե շռայլ նվերը դարձել է մի  յուրօրինակ շիրմա՝ Սարգիս Սահակյանի կոռուպցիոն գործունեությունը քողարկելու  ՀՀԿ-ի վերնախավի աչքին  չերևալու  համար: Հիշեցնենք, որ Սարգիս Սահակյանի չարաշահումների մասին մամուլը բազմիցս է  անդրադարձել, ներկա պահին նախկին կրթության վարչության պետը ՔԿՀ-ներից մեկում  կրում է պատիժը, ով, բնականաբար, առանց մարզպետի «դաբռոյի»  չէր կարող «քամել» ողջ կրթական համակարգը: Ի դեպ մարզում խոսում են, որ վարչության պետն իր վրա է վերցրել ողջ մեղավորությունը՝ վերադասին փրկելու միտումով՝ հույս եւ երաշխիքներ ունենալով,  որ Ս. Սահակյանն իրավապահներից կազատի իրեն, բայց ինչպես ժամանակը ցույց տվեց, երախտամոռ մարզպետը փուռը տվեց իր դոնորին: Այս օրերին, թիկունքում ունենալով Ռուբիկ Թադևոսյանին՝  ինտրիգների սիրահար Սարգիս Սահակյանը փորձում է Ապարանի ՀՀԿ-ի տարածքային նախագահ՝ 54-ամյա  Արտաշ Հունանյանի աթոռին նստեցնել իր մանկլավիկներից մեկին, ով կկատարի իր հրահանգները: Հիշեցնենք, որ նման մի փորձ էլ նախկին մարզպետն արել էր Արագածի ՀՀԿ տարածքային ղեկավար Գասպար Գասպարյանին հեռացնել, բայց դա նրան չհաջողվեց: Մարզում չկա մի տեղ, որտեղ չերևա ԱԺ պատգամավոր Նաիրի Սահակյանի եղբոր խառնակիչ  ձեռքը, ով ամենուր հավաստիացնում է, որ ՀՀ նախագահը տեղյակ է իր բոլոր ծրագրերից ու  քայլերից:  

Վ.Ավագյան