Ահազանգ՝ սերիալներում վիրավորում են գյուղի մարդու արժանապատվությունը

19/12/2017 10:14
Հայկական Ժամ-ին է դիմել մարզերից մեկի մի բնակչուհի՝ խնդրելով լրագրողական հնչեղություն տալ հայկական հեռուստալիքներով ցուցադրվող հայկական սերիալների գռեհիկությունն ու անգրագիտությունը, որով ըստ մեր զրուցակիցների ծաղրում եւ վիրավորում են գյուղի ազգաբնակչությանը։ -Աշխատանքից հոգնած միացնում ենք հեռուստացույցը, որ ալիքը միացնում ենք սերիալներ են, որտեղ գյուղացի մարդուն են ծաղրում։ «Նռան հատիկ» կոչվող սերիալ կա, մեկը մեկին՝ էշ գեղացի, կամ կթվոր, կթվորի աղջիկ են անվանում: Բա կթվորը մարդ չի՞, գյուղացին մարդ չի՞։ Ո՞վ է թույլ տվել այդ սերիալների ռեժիսյորներին, հեռուստաալիքների տնօրեններին այդպիսի գռեհիկություն ցուցադրել։ Գյուղի մարդը, որ չաշխատի երկիր շենացնի էդ մեծ-մեծ խոսողները կապրե՞ն։ Գյուղերում ապրում են կիրթ երիտասարդներ, աղջիկներ, կանայք, չեն հասկանո՞ւմ, որ վիրավորում են,-զայրացած փոխանցեց մեզ զանգահարած կինը:   Հ.Գ. Հիշեցնենք, որ վերը նշված հեռուստասերիալի սցենարիստն ու պրոդյուսերը Դիաննա Գրիգորյանն է: