Ապարանում ապամոնտաժվում են ապօրինի շինությունները, կբացվեն նոր աշխատատեղեր

19/12/2017 10:01
Картинки по запросу ապարան քաղաք Մեր նորանկախ պետության արդի մարտահրավերները համայնքապետերից պահանջում են  տիրապետել  համայնքի ինքնուրույն  կառավարման մոդելին, որն էլ ինքնին երկրի առաջընթացի և կայացման հիմքն է հանդիսանում: Թերևս ավարտվել է այն ժամանակաշրջանը, երբ համայնքը միայն սպառող էր և գոյատևում էր  պետությունից  ստացած միջոցների հաշվին: ՀՀ մարզերն  իրենց  համայնքներով ու քաղաքներով  Հայաստանի ողնաշարն են և ողնաշարը պահպանող հենքը համակարգի  անդադար աշխատանքն է , մարզերի համաչափ զարգացումը: Նոյեմբերի 5-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքը խոշորացվեց՝ շրջակա գյուղերով հանդերձ: Ընտրության արդյունքում ընտրվեց  Ապարանի քաղաքապետի  միակ թեկնածուն՝ Կարեն Եղիազարյանը, ով հայ հանրությանը քաջածանոթ «Գնթունիք» հացաբուլկեղենի արտադրության եւ համանուն սուպերմարկետի սեփականատերն է: Բիզնես դասի ներկայացուցիչն այսօր Ապարան քաղաքը գլխի վրա շուռ է տվել՝ ճիշտ դասավորելու ակնկալիքով: Ըստ Ապարանի բնակիչների, քաղաքի Անդրանիկ թաղամասում շուրջ 30-ից 40 ապօրինի  շինություններ են  այսօր  ապամոնտաժվում: Քանդման գործընթացին զուգահեռ  վերանորոգվել ու եվրոպական  տեսքի է բերվել քաղաքապետարանի մասնաշենքը՝ իր բոլոր հարկերով հանդերձ: Քաղաքում արդեն թև են առել խոսակցությունները, որ նոր աշխատատեղեր են բացվելու: Նոր քաղաքապետն իր տարերքի մեջ է՝  հույս սփռելով  բնակչության  շրջանում: Այս օրերին  ամանորյա տրամադրություններ են Ապարանում, քաղաքի բնակչությունը  պատրաստվում է իր նորընտիրի հետ ամանորյա մեծ  միջոցառմանը:   Հ.Գ.Մենք հետևելու ենք քաղաքի և հարակից համայնքների  աշխատանքներին  և պարբերաբար տեղեկացնելու մեր ընթերցողներին:  

Անի Մադոյան