Երևանից մաքուր չի՞…

18/12/2017 19:58
Картинки по запросу հայկ հայկյան Արարատի մարզի Արարատ քաղաքում մաքրությունն ամենուր  աչք է  շոյում: Երկար ժամանակ է ինչ Արարատում չէի եղել` մաքուր փողոցներ ու բակեր, խաղահրապարակներ ու  բնակելի շենքերի մուտքեր, կոկիկ զբոսայգի ու հրապարակ: Անկողմնակալ լինելով փաստենք, որ դեռևս ոչ մի քաղաքապետի չէր հաջողվել այսպես  աղբազատել Արարատը, որն առանց այն էլ գործող  Ցեմենտի գործարանի պատճառով փոշու շերտի տակ է մշտապես: Քաղաքացիների պատմելով գործող քաղաքապետ Հայկ Հայկյանն ամեն առավոտ ոտքով շրջայց է կատարում քաղաքում, անձամբ, սեփական աչքերով ականատեսը  դառնում քաղաքի պատկերին: Ամենօրյա լվացվող գլխավոր և երկրորդական  փողոցների ասֆալտը մաքրությունը պահում է մինչեւ հաջորդ օրը: Այցելեք  անձամբ Արարատ և կհամոզվեք դրանում: Քաղաքապետից մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց՝ մարզխորհրդի նիստի էր: Արարատցիներն էլ տիրոջ իրավունքով մեզ հավաստիացնում էին, որ աշխատատեղ լինելու դեպքում իրենց քաղաքից լավ  ապրելու տեղ չկա: -Երևանից մաքուր չի՞ Արարատը…,- բազմանշանակ ու խորամանկ ժպիտով հարցրեց մի ուսանողուհի :