Վարդենիսում «պեղումների» արդյունքում զբոսայգիներ են հայտնաբերվել

17/12/2017 23:38
  Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո, երբ միավորված Վարդենիս համայնքի ղեկավար ընտրվեց Արամ Հարությունյանը, ամիսներ տեւած շաբաթօրյակ է իրականացվում քաղաքում: Մեկ ամսից ավելի է, ինչ քաղաքից դուրս է բերվում տարիներով կուտակված աղբը: Կենտրոնական ու երկրորդական փողոցներից, մայթերից հեռացվել է քարացած աղբը: Դեռ  Ա. Հարությունյանի պաշտոնավարման երկու ամիսը չի լրացել, բայց աչք է ծակում քաղաքում իրականացված փոփոխությունները: Փողոցներում տեղադրվել են «Վարդենիս» անվանական նստարաններ, աղբամաններ: Փուշ ու տատասկով ծածկված քաղաքային զբոսայգին, որ մոռացվել էր քաղաքացիների կողմից, աղբահանվել ու զարդարվել է՝ տարածելով ամանորյա հեքիաթային տրամադրություն:   Հ.Գ. Ի դեպ, նախկին քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, ով իշխանություններին զգուշացրել ու սպառնացել էր, որ չընտրվելու դեպքում ինքնասպան է լինելու՝ լինելով ՀՀԿ Վարդենիսի տարածքային ղեկավար փակվում է կուսակցության գրասենյակում ու որպես  ընկճախտի դեմ պայքարելու միջոց՝ ինչ-որ արձանագրոթյուններ է կազմում, թղթեր է ստորագրում, բարձրաձայն հրահանգներ է տալիս դատարկ սենյակում եւ մենախոսում: Վարդենիսում չար լեզուները խոսում են, որ այսպես շարունակվելու դեպքում «Վալոդը կխելռի...»: