Մեր երկրում այդպես էլ չկայացավ ավագանու ինստիտուտը

15/12/2017 08:16
Похожее изображение -Տարի ենք փակում, բայց չենք կարողանում հարկերը հավաքել, խայտառակ վիճակ է,-դժգոհում են Գեղարքունիքի մարզում համայնքի ղեկավարները։   Ըստ մեր զրուցակիցների, պետական տուրքերը վճարել չեն ցանկանում մարզի հատկապես սոցիալապես ապահովված խավի ներկայացուցիչները եւ ավագանիները։ Արտոնյալ ավագանիները, ովքեր ինչպես մարզի բնակիչներ են ներկայացնում, փոխանակ օրինակելի մարդիկ լինեն, օգտվում են իրենց տրված «արտոնություններից»։ -Մեր երկրում ավագանու ինստիտուտը չի կայացել դեռ, ամեն տեղ, որտեղ էլ հարցնեք ավագանին է, որ  կարողանում է ազդել համայնքի ղեկավարի որոշումներին, բյուջե կազմելուն։ Ամեն տարի համայնքի բյուջեն քննարկելիս եւ հաստատելիս, գյուղապետին շատերը՝ հատկապես այլ կուսակցության ներկայացուցիչ ավագանու անդամներից ասում են, 100 հազար դրամ տուր, որ հաստատեմ։ Դրա համար են արտոնյալ, գյուղապետերը կախում ունեն ավագանիներից, թե տեղական ընտրությունների համար, կամ թե բյուջեն հաստատելու>-ասում է նախկին ավագանին։ Բացի արտոնյալ ավագանիներից բնակիչներից շատերն էլ կտրուկ հրաժարվում են վճարել կուտակված պարտքերը, պատճառաբանելով, որ կամ իրենց սեփական հողերի տարածքների տեղը չգիտեն, կամ ասումեն թող հարուստները տան նոր մենք, կամ էլ սպասում են, որ կառավարությունը կզիջի պարտքերը, ինչես զիջեց 2008 թվականին։ Նույնիսկ համայնքային ծառայողները, որոնք տնետուն ընկած հարկերի գանձումով են զբաղված հրաժարվում են այլեւս աշխատել։ -Ժողովրդի հետ էլ խոսել չի լինի, ում ասում ես հարկերդ մուծի հայհոյում են, էսպես էլ խայտառակությո՞ւն կլինի, այ մարդ, չենք էլ ուզում գործի գանք>-զայրացած ասում է հարկահավաքներից մեկը։ Ու այսպես միլիոնների հասնող կուտակված պետական հարկերը շալակած գնում են  համայնքի ղեկավարները։ Աշխատակազմի քարտուղարներից ոմանք էլ բողոքում են, որ իրենց վերեւներից գրություններ են գալիս, թե հարկերը հավաքելու համար օգտագործեք ձեր վարչական լծակները։ -Բայց մենք չենք հասկանում էդ վարչական լծակը ո՞րն է, որ օգտագործենք։ Դատի տանք, էլ գյուղում հուր ու հավիտյան մեզ չեն ների, ի՞նչ վարչական լծակ, գրում են բայց պարզ չեն գրում, էդ լծակի մասին, որ հասկանանք օգտագործենք։