Գեղական մակարդակի պալատական ինտրիգներ

13/12/2017 20:17
Похожее изображение Արարատի մարզի մեր աղբյուրի փոխանցմամբ, վերջին ամիսներին, Արտաշատի տարածաշրջանի համայնքապետերի շրջանում լուրջ ինտրիգ է հասունանում: Բանն այն է, որ, ըստ շրջանառվող լուրերի, Արարատի մարզում մինչեւ 2018 թվականի ավարտը համայնքների միավորում է նախատեսված: Ինչը դուր չի եկել ընտրապայքարից դուրս մնացող համայնքապետերից մի քանիսին:   Մեր աղբյուրը հրաժարվում է առայժմ անուններ հրապարակել, միայն ասելով, որ միավորված համայնքների ղեկավարի պաշտոնի հավակնորդներն այնքան տարված են այդ գործով, որ մարզային լրագրողներ են հրավիրում իրենց մոտ ու հրահանգում պատրաստ լինել, որ «քլնգեն» ընտրվելու մեծ հնարավորություններ ունեցող գյուղապետերին: Թե այս խարդավանքները մինչեւ ուր կտանեն դժվար է ասել, սակայն մեր աղբյուրն ակնարկում է, որ օր-օրի լարվածությունն ակնհայտ է դառնում:  

Անի Մադոյան