Գնացքից նետվածը մոտիվացնող է փնտրում

07/01/2018 20:59
2017-ի  ԱԺ  խորհրդանական  ընտրություններին  հանրաճանաչ  Շմայսը՝ անձնագրով Մովսես Առաքելյան,  Արմավիրցի  էլեկտրորատի  կողմից  ԱԺ-ից  գլորվեց փողոց՝ մի  թիզ յուղ դնելով  հասարակության  լայն շերտերի սրտին: Թե  ինչու՞ այդքան  բուռն արձագանքեց արդարությանը կարոտ հայ հանրությունն այս պարտությանը, թերևս  մեկ անհերքելի  պատասխան կա. վատ օրինակ մատաղ սերնդի, Հայաստան երկրի  ու  աշխարհի համար, որի ամեն մի անկյունում  Շմայս–մարդը  ստոր առևտուր էր անում իր  ԱԺ անձեռնմխելի մանդատով... իսկ նժարին  հայ մարդն էր, ազգի աղջիկն ու կինը…կարծում եմ մանրամասնելու հարկ՝ չիք, հասկացողը՝  հասկացավ… Իսկ ՀՀ Ոստիկանապետը… ձյուն գա սրա նման ֆիքստուլի գլխին… Անդրադառնանք  Շմայսին, ի՞նչ  է դեգերում նա Արմավիրում: Հա՝ պաշտոն է  մուրում, թեկուզ  գյուղապետի, որը կմոտիվացնի իրեն ու դուրս կբերի  մոլոր վիճակից… վայ արմավիրցի  ազիները բոյդ  թաղեն, ախր մի բոյ  էլ չունես ա՛յ անիրավ…   Հ.Գ. Հայկական ԶԼՄ-ները  ծաղրելու  նպատակով  երբեմն  հավաքում  են  Շմայսի հեռախոսահամարը… «Ի՞նչ պես կմեկնաբանեք»…,  «Ֆսյ՛ո…»՝ տու՛,տու՛,տու՛…  

Նարեկ