Հրաժեշտ 2017-ին՝ մեծ տագնապներով

31/12/2017 13:22
Հրաժեշտ 2017-ին՝ մեծ տագնապներով
Ամեն անցնող տարին  մի ժամանակաշրջան է, որի ընթացքում  ոչ միայն  ուղղվում են նախորդ տարվա սխալները, ոչ միայն լուծվում են ընթացիկ հարցերը, այլ գցվում են  գալիք տարվա հիմքերը… Ժամանակն է, որպեսզի   համառոտ  փորձենք ամփոփել  անցնող  2017 թվականը տարբեր ոլորտներում՝ ՀՀ իշխանությունների, հասարակական ձեռքբերումների, առաջընթացի, ձախողումների մասին՝ դատողություններով և գնահատականներով: Արժե, որ անցնող 2017-ը  նախ գնահատենք  ՀՀ քաղաքացիների աչքերով, հասկանալու համար, թե երկրի քաղաքացին ի՞նչ է մտածում անցնող տարվա մասին: Ինչքանո՞վ երկիրը, պետությունը գրավիչ եղան այդ քաղաքացու համար, երբ  հաջողության միակ գլխավոր աջակիցը՝ քաղաքացիների բացահայտ, կամ լուռ աջակցությունն է:   Քաղաքացիները  պետք է հավատան ու վստահեն իրենց երկրին, իշխանութուններին, գործընթացներին, որոնց հիմքում իրենց  հաջողությունն է: Սակայն, ցավոք,  անցնող 2017-նն այդպիսին չեղավ, ավելին ՝ հիասթափության 365 օրեր եղան: Գրանցվեց  աննախադեպ   սոցիալական   անկում.  տնտեսական հետընթաց, խայտառակ գնաճ, արտագաղթ,  որի արդյունքում  իշխանություններն հայտնվեցին «որբացած» կարգավիճակում: Ներկա գործող իշխանությունները վկայեցին, որ պատրաստ չեն  ժամանակակից մարտահրավերներին, նրանք  անզոր եղան իրականացնել նախաձեռնություն, որը  շահեկան կլիներ ազգային ընթացքի համար, քան վտանգներն են ու սպառնալիքները: Այս ամենի արդյունքում  է, որ զգալի հարված է հասցվել քաղաքացիների  հավատին ու վստահությանն  առ պետություն և իշխանություններ, այս իմաստով  Հայաստանը 2017-ին հրաժեշտ է տալիս  մեծ տագնապներով…  

Շնորհավոր Նոր Տարի և գալիք Սուրբ Ծնունդ

Հայկական Ժամ  գլխավոր խմբագիր՝ Աննա Գեւորգյան